Թուրքիան հավելյալ ռազմատեխնիկա է տեղափոխել սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգում տեղակայված զորամաս
https://parstoday.ir/hy/news/armenia-i116486-Թուրքիան_հավելյալ_ռազմատեխնիկա_է_տեղափոխել_սիրիական_սահմանին_գտնվող_Հաթայ_նահանգում_տեղակայված_զորամաս
Թուրքիան իր ռազմատեխնիկան անցկացնում է Սիրիայի հետ սահմանով, ինչն արվում է սահմանային Հաթայ նահանգում տեղակայված զորամասերի ամրապնդման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 13:44 Asia/Tehran
  • Թուրքիան հավելյալ ռազմատեխնիկա է տեղափոխել սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգում տեղակայված զորամաս

Թուրքիան իր ռազմատեխնիկան անցկացնում է Սիրիայի հետ սահմանով, ինչն արվում է սահմանային Հաթայ նահանգում տեղակայված զորամասերի ամրապնդման նպատակով:

Ինչպես հայտնում է aa.com.tr կայքը, Սիրիայի սահմանը հատած ավտոշարասյունը բաղկացած է մի քանի տասնյակ զրահապատ մեքենաներից, այդ թվում՝ տանկերից:eadaily.com կայքը հավելում է, որ ավելի վաղ Թուրքիան սիրիական Իդլիբ նահանգ էր տեղափոխել հավելյալ ուժեր, տեղադրել էր երեք անցակետ: Այսպիսով՝ Անկարան իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանին, որն աջակցում Է Իդլիբի նկատմամբ Սիրիայի կառավարական ուժերի գրոհին:Նշվում է, որ կառավարական բանակը ցանկանում է ջախջախել նահանգում իրենց դիրքերն ամրապնդած իլամիստ գրոհայիններին:

https://www.tert.am/am/news/2020/02/02/turkey-syria/3200320