ՀՀ Զինված ուժերի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն ՆԱՏՕ-ի բազմազգ վարժանքին
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով 2020 թվականի բազմազգ վարժանքին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով 2020 թվականի բազմազգ վարժանքին, որը տեղի է ունենալու Վրաստանում: Հույս ունեմ, որ հայկական կողմը նաև ապագայում կշարունակի ակտիվորեն ներգրավվել նմանատիպ զորավարժություններում»,- ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
Armenpress.am