ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i117591-ՌԴ_դեսպան._Գազի_գինը_չի_կարող_կռվախնձոր_դառնալ_երկրների_միջև
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի կարծում, թե այն կռվախնձոր կդառնա երկու պետության հարաբերություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 05:12 Asia/Tehran
  • ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի կարծում, թե այն կռվախնձոր կդառնա երկու պետության հարաբերություններում:

Նա հավելել է նաև, որ հարցին մանրամասնորեն չի տիրապետում, ուստի չի կարող հստակ պատասխաններ տալ, գրում է «Առավոտը»:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվի, բայց ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով:

2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը ՀՀ և Վրաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի համար, մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունն առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»:

Panarmenian.net