Փորձագետ. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում մարդասիրական մոտեցմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i120035-Փորձագետ._Թեհրանի_նկատմամբ_Վաշինգտոնի_գործողությունները_չեն_համապատասխանում_մարդասիրական_մոտեցմանը
Իրանա-ամերիկյան լարվածության հավելյալ օջախների ստեղծումը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2020 15:15 Asia/Tehran
  • Փորձագետ. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում մարդասիրական մոտեցմանը

Իրանա-ամերիկյան լարվածության հավելյալ օջախների ստեղծումը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը:

«Չեմ կարծում, թե պետք է սպասել երկու երկրների միջեւ ուղիղ բախման կամ լոկալ ռազմական հակամարտության: Այո, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը պահպանվում է նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, սակայն առաջին հերթին խոսքը երկու երկրների բարձրաստիճան անձանց հռետորաբանության մասին է»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ Իրանը՝ գտնվելով ԱՄՆ պատժամիջոցների ներքո, ստիպված է հաղթահարել հավելյալ դժվարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Այսօր կողմերը պետք է միավորվեն՝ պանդեմիայի դեմ պայքարի համար՝ մարդասիրական մոտեցում ցուցաբերելով: Իսկ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում այդ մոտեցմանը: Եթե ԱՄՆ-ը թուլացնի պատժամիջոցները, ապա դա կարող է դրական ազդակ դառնալ Թեհրանի համար»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ՌԾՈւ-ին կարգադրել է ոչնչացնել իրանական ռազմանավերը, որոնք «կհետապնդեն» ամերիկյան նավերին:

Մի քանի օր անց Իրանի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի կոշտ պատասխան կստանա, եթե գործողություններ ձեռնարկի Թեհրանի դեմ: 

news.am