Փաշինյանը կարևորում է միջազգային համագործակցության մթնոլորտի վերականգնումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i120310-Փաշինյանը_կարևորում_է_միջազգային_համագործակցության_մթնոլորտի_վերականգնումը
Կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մարդկությունը պատրաստ չէր համավարակի դեմ պայքարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2020 05:47 Asia/Tehran
  • Փաշինյանը կարևորում է միջազգային համագործակցության մթնոլորտի վերականգնումը

Կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մարդկությունը պատրաստ չէր համավարակի դեմ պայքարին։

«Որովհետև ոչ ոք չգիտեր, որ նման համավարակ կգա: Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար ՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ մենք բոլորս պատրաստ չէինք այս իրավիճակին: Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը միջազգային համագործակցության կլիմայի և մթնոլորտի վերականգնումն է։ Հիմա, փաստորեն, փոխվել է միջազգային համագործակցության մթնոլորտը, և, ցավոք, մենք մեր գործընկերների հետ այն համագործակցության մակարդակը չունենք, այն հաղորդակցությունը, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսը»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ բոլորը պետք է աշխատեն միջազգային համագործակցությունը վերականգնելու և նորմալ հունի բերելու ուղղությամբ։

Armenpress.am