Փրկարարները սահմանազատել են Թափաբաշի մզկիթի տարածքը. պատի քարերը թափվում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i120363-Փրկարարները_սահմանազատել_են_Թափաբաշի_մզկիթի_տարածքը._պատի_քարերը_թափվում_են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Թափաբաշի մզկիթի արտաքին պատի քարերը թուլացել և թափվում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 14:39 Asia/Tehran
  • Փրկարարները սահմանազատել են Թափաբաշի մզկիթի տարածքը. պատի քարերը թափվում են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Թափաբաշի մզկիթի արտաքին պատի քարերը թուլացել և թափվում են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Armenpress.am