Հայաստանի և Ադրբեջանի տնտեսության աճի բացասական հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i120471-Հայաստանի_և_Ադրբեջանի_տնտեսության_աճի_բացասական_հեռանկարները
Հաղորդումները վկայում են,որ ընթացիկ տարվա ընթացքում, կովկասյան երկրներում տնտեսական աճ չի գրանցվելու: Այս տարի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական աճի հեռանկարները բացասական են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 12:41 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի տնտեսության աճի բացասական հեռանկարները

Հաղորդումները վկայում են,որ ընթացիկ տարվա ընթացքում, կովկասյան երկրներում տնտեսական աճ չի գրանցվելու: Այս տարի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական աճի հեռանկարները բացասական են:

Georgia Today կայքի փոխանցմամբ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը(ՎԶԵԲ, EBRD) այսօր  հրապարակած իր զեկույցում նշել է,որ 2020 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի  տնտեսությունը այս տարի անկում կգրանցի կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքների ներառյալ ուղևորությունների և զբոսաշրջության սահմանափակումների  պատճառով:

Բանկն իր զեկույցում նաև հայտարարել է, որ զբոսաշրջության արդյունքում գոյացող եկամուտը կազմում էր տարածաշրջանի երկրների Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ հինգերորդը, սակայն այս տարի նման եկամուտներ բացակայում են:

Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 3.5, իսկ Ադրբեջանինը 5  տոկոս անկում կգրանցի: