Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i120483-Քոչարյանը_կմնա_կալանքի_տակ_դատարանը_մերժեց_պաշտպանների_միջնորդությունները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 16:07 Asia/Tehran
  • Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունները։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին ժամը 13։00-ին։

Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։

ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ 

Armenpress.am