Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից
https://parstoday.ir/hy/news/armenia-i120552-Անձնագրային_և_վիզաների_վարչության_աշխատանքը_ամբողջ_ծավալով_վերսկսելու_է_մայիսի_18_ից
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 16:04 Asia/Tehran
  • Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9։00-ից մինչև 17։00-ն, ընդմիջում՝ 14։00-ից 15։00-ն։

Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,- գրել է Ջանոյանը։

Armenpress.am