թուրք փորձագետը խոսել է Նախիջեւանում Թուրքիայի նպատակների մասին
Ադրբեջանում կայացած չհայտարարված լայնածավալ հարձակողական զորավարժությունները «ներառել են» Նախիջեւանի տարածքը: Այս հանգամանքը առիթ դարձավ, որպեսզի Թուրքիան եւս մեկ անգամ ակնարկի Նախիջեւնի շահերին՝ թեկուզ թուրքական սպառազինության գովազդի ներքո:
YouTube-ում Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքում տեսանյութ է տեղադրվել, որում ցուցադրված են «ռազմավարական արեւմտյան էքսկավայում» տեղակայված թուրքական բազմակի արձակման հրթիռային համակարգերը (MLRS), որոնք տեղադրված են «ռազմավարական արեւմտյան էքսկավայում»: Հատուկ ուշադրության է արժանի 300 միլիմետրանոց TRG-300 Kaplan-ը (վագր), հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա նրբաբնույթ տարածաշրջանային ռազմական հավասարակշռության ֆոնին, նշում է EDAM վերլուծական կենտրոնի փորձագետ, պրոֆեսոր Յան Կասապօղլուն Jamestown Foundation վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում:
Ըստ նրա՝ Roketsan-ի կողմից արտադրված TRG-300 Tiger թուրքական MLRS 300 մմ դասի վերջին տարբերակն է: Այն «բավականին ճշգրիտ հրթիռ է արձակում՝ առնվազն տասը մետրից շրջանաձեւ սխալի հավանականությամբ (CEP)՝ շնորհիվ նավիգացման գործառույթների, որոնք ապահովվում են գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) եւ իներցիալ նավիգացիոն համակարգի (INS) հաշվին:
Tiger հրթիռների 105 կիլոգրամանոց մարտագլխիկները մինչեւ 120 կիլոմետր գործողության շառավիղ եւ մոտ 70 մետր արդյունավետ շառավիղ ունեն, ավելի ծանր 190 կիլոգրամանոց մարտագլխիկ (Block-2) 90 կիլոմետր հեռավորություն եւ մոտ 80 մետր արդյունավետ շառավիղ ունի՝ առաջնահերթություն տալով ճնշող կրակային հզորությանը: Երկու տեսակի մարտագլխիկներն էլ բարձր պայթուցիկության եւպողպատե գնդակներով տարբերակներ ունեն»:
TRG-300 Tiger-ը կոչված է ոչնչացնելու թիրախների կրիտիկական տեսակների լայն տեսականի, այդ թվում՝ զորքերի համակենտրոնացում, կարեւոր նշանակության օբյեկտներ, հրամանատարական-հսկիչ տարածքներ, ռադարային կայանները, ինչպես նաեի հրետանային եւ հակաօդային պաշտպանության համակարգեր: 2020 թվականի փետրվարին Իդլիբում տեղի ունեցած էսկալացիայի ժամանակ թուրքական զինուժն առաջնագծում Tiger MLRS էր տեղարդել:
Ըստ թուրք փորձագետի՝ այս սպառազինության տեղակայումը Նախիջեւանում ադրբեջանցի ռազմական պլանավորողներին «որոշ արժեքավոր հնարավորություններ է տալիս շրջանցել իրենց տարածաշրջանային մրցակցին»: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ այս ամենն ուղղակիորեն կապված է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի հետ:
Այսպիսով, գրում է թուրք փորձագետը, ադրբեջանական ստորաբաժանումները կարող են գրոհ սկսել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի վրա՝ հայյկական ուժերին շեղելու համար: Կամ «կտրել հաղորդակցման կարեւորագույն գծերը Հայաստանի եւ Ղարաբաղում հայկական ուժերի միջեւ»:
«Վերոնշյալ սցենարների համաձայն՝ թուրքական MLRS-ների կրակային հզորությունը խոստանում է փոխել խաղը, երբ խոսքն ադրբեջանա-հայկական ուժերի հավասարակշռության մասին է Նախիջեւանի ռազմաճակատի երկայնքով: Ադրբեջանական հասանելի ռազմական փաստաթղթերում կարեւոր նշանակություն է տրվում հրթիռային եւ հրետանային համակարգերի կողմից խոր հարվածի հնարավորություններին:Մինչդեռ Անկարայի եւ Բաքվի միջեւ երկկողմանի պաշտպանական կապերը վերջին տասնամյակում նոր մակարդակի են հասել՝ իսկական ռազմական դաշինք դառնալով 2010 թվականի Ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ աջակցության համաձայնագրի շնորհիվ:Ընդհանուր առմամբ, Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվել է զարգացնել «երկու պետություն՝ մեկ ազգ» հասկացությունը պարզ հռետորաբանության սահմաններից դուրս: Իսկ TRG-300 Tiger-ի տեղակայումը Նախիջեւանում սպառնում է իրենց ռազմական դաշինքի եւս մեկ դրսեւորում դառնալ, որն արդեն փոխհատուցվել է Բաքվի համար 2016-ի գարնանը բախումների ընթացքում»,- կարծում է թուրք փորձագետը:
https://news.am/arm/news/579542.html