ՀՀ-ում զորավարժությանը ներգրավված են «Սմերչեր», հրթիռների արձակման կայանքներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120728-ՀՀ_ում_զորավարժությանը_ներգրավված_են_Սմերչեր_հրթիռների_արձակման_կայանքներ
Մայիսի 19-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Դրան ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2020 07:47 Asia/Tehran
  • ՀՀ-ում զորավարժությանը ներգրավված են «Սմերչեր», հրթիռների արձակման կայանքներ

Մայիսի 19-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Դրան ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը:

Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով:

Մայիսի 18-22-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնում, որին մասնակցում է 10,000 զինծառայող, մոտ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

 

panarmenian.ne