Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i120888-Կապանի_ոստիկանության_մոտ_լարված_իրավիճակ_է
Երեկ գիշեր Երևանից ժամանած դիմակավորված ոստիկանական ուժեր օպերացիա են իրականացրել Քաջարան քաղաքում, ինչի արդյունքում բերման են ենթարկել 3 անձանց` չներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 24, 2020 14:14 Asia/Tehran
  • Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է

Երեկ գիշեր Երևանից ժամանած դիմակավորված ոստիկանական ուժեր օպերացիա են իրականացրել Քաջարան քաղաքում, ինչի արդյունքում բերման են ենթարկել 3 անձանց` չներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Բաժանմունքում արդեն ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է գործադրվել:

Այս պահին Կապանի ոստիկանության մոտ բավական լարված իրավիճակ է. հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` ձերբակալվածների հարազատները և թույլ չեն տալիս բերման ենթարկվածներին տեղափոխել Երևան, քանի որ Ոստիկանությունն էլ հրաժարվում է ներկայացնել ձերբակալման հիմքերը:

Lurer.com