Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, ապաքինվել է ևս 75 մարդ
Մայիս 26, 2020 12:09 Asia/Tehran
Մայիսի 26-ին հաստատվել է 289 նոր դեպք, առողջացել են 75-ը: Արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 7402
Բուժվողներ՝ 4052
Առողջացածներ՝ 3220
Մահվան ելքեր՝ 91
Ընդհանուր թեստեր՝ 52 554:
Պիտակ