Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը չափազանց խոսուն է. պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i120966-Գուրգեն_Մարգարյանի_գործով_ՄԻԵԴ_վճիռը_չափազանց_խոսուն_է._պատգամավոր
Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ հրապարակած վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2020 13:32 Asia/Tehran
  • Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը չափազանց խոսուն է. պատգամավոր

Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ հրապարակած վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը:

Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:«Կարծում եմ՝ այս վճիռը չափազանց խոսուն է:

Տեսնելով, թե ինչպիսի հերոսներ ունի մեր հակառակորդը, հստակ հասկանում ենք, թե ինչպիսի երկրի հետ գործ ունենք: Մեզ համար այստեղ կարևորագույն խնդիրը կենսական անվտանգությունն է, որը որևէ կերպ զիջման ենթակա չէ: Միջազգային հարթակներում մեր պետության շահը առաջ մղելը պետք է լինի վերկուսակցական և հեռու կուսակցական ինտրիգներից», - ասաց պատգամավորը:

https://www.aysor.am/am/news/2020/05/26/%D5%84%D4%BB%D4%B5%D4%B4-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1700789