Լավրով. Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությունը շատ սերտ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i120967-Լավրով._Հայաստանի_հետ_ռազմական_փոխգործակցությունը_շատ_սերտ_է
Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչփով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2020 13:56 Asia/Tehran
  • Լավրով. Հայաստանի հետ ռազմական փոխգործակցությունը շատ սերտ է

Հայաստանի հետ հարաբերությունները մենք գնահատում ենք որպես դաշնակցային, տեսակոնֆերանսի ձևաչփով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եվ սա վերաբերում է հարաբերություններին ՀԱՊԿ շրջանակներում և մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը շատ, շատ սերտ է», - ասել է Լավրովը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ մենք նույնպես հաստատել ենք սերտ և կառուցողական աշխատանք: Այս աշխատանքը մշտական, ամենօրյա և մասնագիտական է: Այնպես որ, այստեղ ոչ մի խնդիր չի ծագում», - ասել է նա:

https://www.aysor.am/am/news/2020/05/26/%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1700766