Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i121432-Առողջապահության_նախարարությունը_հայտարարություն_է_տարածել
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2020 11:44 Asia/Tehran
  • Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:

Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»:

News.am