Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
https://parstoday.ir/hy/news/armenia-i121443-Հայաստանում_շուրջ_200_կորոնավիրուսով_հիվանդ_քաղաքացի_սպասում_է_հոսպիտալացման_իր_հերթին
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2020 14:23 Asia/Tehran
  • Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությոնը եղել է ուշացումով, ռեկացիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու մահվան դեպք էլ եղել է այն պատճառով, որ պացիենտները, որոնք պետք է լինեին վերակենդանցման բաժանմունքում, այնտեղ տեղ չլինելու պատճառով  եղել են ընդհանուր բաժանմունքում:

Armenpress.am