Ոստիկանների եւ տարեց քաղաքացիների միջեւ քաշքշուկ՝ դիմակ չկրելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i122685-Ոստիկանների_եւ_տարեց_քաղաքացիների_միջեւ_քաշքշուկ_դիմակ_չկրելու_համար
Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը հրապարակել է Ստեփանավան քաղաքում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարման տեսանյութեր.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 12:58 Asia/Tehran

Ֆեյսբուքյան օգտատեր Սուրեն Սարգսյանը հրապարակել է Ստեփանավան քաղաքում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարման տեսանյութեր.

«Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերը։

Կադրերից երեւում է, որ ոստիկանները կանգնեցրել են տարեց քաղաքացիների եւ նրանցից մեկին փորձում են բերման ենթարկել, ինչին ընդդիմանում են կանայք։ Արդյունքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունենում։

Տարեց տղամարդու նկատմամբ ուժ գործադրելու ընթացքում ոստիկանները նրան տապալում են գետնին։

 

news.am