ԱԺ պատգամավոր. Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i123667-ԱԺ_պատգամավոր._Թուրքիան_չի_միանա_ՀՀ_ի_նկատմամբ_Ադրբեջանի_ռազմական_գործողություններին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 30, 2020 11:56 Asia/Tehran
  • ԱԺ պատգամավոր. Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանի տարածքում, որոնք կտևեն մինչև օգոստոսի 10-ը:

Armenpress.am

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio