Թուրք կուսակցապետը սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/armenia-i123936-Թուրք_կուսակցապետը_սպառնալիք_է_հնչեցրել_Հայաստանի_հասցեին
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, սպառնացել է Հայաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 04:31 Asia/Tehran
  • Թուրք կուսակցապետը սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, սպառնացել է Հայաստանին։

Նա, մասնավորապես, ասել է. «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։

Ծայրահեղական գործիչը, կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները հավելել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio