Թուրքական ագրեսիայի նոր թիրախը. Անկարան անցնում է Կասպիցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124734-Թուրքական_ագրեսիայի_նոր_թիրախը._Անկարան_անցնում_է_Կասպիցը
Բաքվի տավուշյան պարտությունից հետո Ադրբեջանի ռազմա-քաղաքական յուրացումը իրականացնող Անկարան ձեռնամուխ է եղել շղթայական շարունակության, ինչպես ենթադրվում էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2020 09:10 Asia/Tehran
  • Թուրքական ագրեսիայի նոր թիրախը. Անկարան անցնում է Կասպիցը

Բաքվի տավուշյան պարտությունից հետո Ադրբեջանի ռազմա-քաղաքական յուրացումը իրականացնող Անկարան ձեռնամուխ է եղել շղթայական շարունակության, ինչպես ենթադրվում էր:

Ադրբեջանի ռազմա-քաղաքական խժռման թուրքական նպատակը բոլորովին չի սահմանափակվում Կովկասով եւ հայկական պետականությունից պաթոլոգիական տագնապով:

Ադրբեջանն Անկարայի համար ցատկահարթակ է դեպի Կասպիցի տարածաշրջան եւ Կենտրոնական Ասիա: Թուրքիան արդեն կատարում է առաջին քայլերը, թիրախավորելով կենտրոնասիական ռեգիոնի միակ ոչ թյուրքական պետությանը եւ էթնոսին՝ Տաջիկստանին եւ էթնիկ տաջիկներին:

Անկասկած է, որ Անկարայի հարվածն ուղղված է Իրանին: Թուրքիան պաշտոնական Տաշքենդի լուռ համաձայնությամբ ձեռնամուխ է եղել Սամարղանդում եւ նրան հարակից տարածքներում բնակվող տաջիկների ճնշման քաղաքականության, ճնշելով այդ շրջանում տաջիկների ազգային ինքնության վերականգնմանն ուղղված նախաձեռնությունները:

Անկարայի ճնշումը հաջողությամբ շարունակելու դեպքում անկասկած էապես բարձրանալու է ռեգիոնում թուրքական ազդեցությունը, իր հերթին բերելով Իրանի ազդեցության նվազման՝ աստիճանական դուրսմղման հեռանկարով: Ընդ որում, դա իր հետ բերելու է Կասպիցի ավազանում Իրանի դերակատարության նվազման վտանգի:

Փաստացի, Թուրքիան «եղբայրության երդումներով» Ադրբեջանը վերածել է ռազմա-քաղաքական հենակետի դեպի Կասպից եւ Կենտրոնական Ասիա: Ինչպես է դա անդրադառնալու այդ ռեգիոնի պետությունների եւ ժողովուրդների Բաքվի հանդեպ վերաբերմունքի վրա:

Այդտեղ առաջին ահազանգը Ադրբեջանը ստացել է շատ ավելի վաղ՝ ղազախ սահմանապահներից: Մեծ հավանականությամբ դա լինելու է առաջին, բայց ամենեւին ոչ վերջինը, հաշվի առնելով Թուրքիայի նկրտումներն ու նախանշվող թիրախները:

Կհաջողվի՞ Անկարային խաղարկել կենտրոնասիական ռեգիոնի բարդ հանգույցներն ու ազգամիջյան նուրբ թելերը սեփական շահերն առաջ տանելու եւ Իրանի համար էական խնդիրներ առաջացնելու գործում: Ինչպե՞ս են հետեւելու դրան Ռուսաստանն ու Չինաստանը, տալու՞ են ռեգիոնալ ազդեցության նոր տարածք Թուրքիային:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio