Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i124913-Վանդալիզմ._Փարիզում_պղծել_են_Հայոց_ցեղասպանության_խորհրդանիշ_Կոմիտասի_հուշարձանը
Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2020 05:11 Asia/Tehran
  •  Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը

Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում։

Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։

«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին... Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են՝ «Կեղծիք է»», - գրել է նա՝ տեղադրելով լուսանկար:

Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։

1983թ. - ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարան ՝ խնդրելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել:

Բրոնզով պատրաստված չորսմետրանոց արձանը տեղադրված է 2 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 2002 թվականի հունվարին և ավարտվել 2003 թվականի ապրիլի 22-ին:

Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio