ԱԳՆ-ը ճշտում է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու լուրերի իսկությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125011-ԱԳՆ_ը_ճշտում_է_Թուրքիայի_կողմից_Ադրբեջան_վարձկաններ_տեղափոխելու_լուրերի_իսկությունը
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղադլյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ ԼՂ-ի (Արցախ) դեմ կռվելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 10:00 Asia/Tehran
  • ԱԳՆ-ը ճշտում է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու լուրերի իսկությունը

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղադլյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ տեղեկություններին, որ Թուրքիան վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ ԼՂ-ի (Արցախ) դեմ կռվելու համար։

«Այս տեղեկատվությունն իրապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը»,- ասաց Նաղդալյանը։ Ըստ նրա՝ նման վտանգի հնարավորություն  կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի այլ շրջաներ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը։

«Ուստի, մենք շատ զգայուն ենք վերաբերում նման հարցերի շրջանառմանը»,- հավելեց նա։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian