Էրդողանը կրկին մեղադրել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i125849-Էրդողանը_կրկին_մեղադրել_է_Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 16:15 Asia/Tehran
  • Էրդողանը կրկին մեղադրել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։

Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Եմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրները աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։

Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում էր՝ հետևյալ դիտարկումներով․

«Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio