ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i1264-ԵԱՀԿ_ն_մշտադիտարկում_է_իրականացրել_հայ_ադրբեջանական_սահմանին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 26, 2016 14:32 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թովուզի շրջանում` Ալիբեյլի գյուղի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Սվեդբերգը և Եվգենի Շարովը: