ՀՀ ՊՆ-ը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման պարամետրերի շուտափույթ ներդրումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127398-ՀՀ_ՊՆ_ը_կարևորում_է_հրադադարի_ռեժիմի_պահպանման_պարամետրերի_շուտափույթ_ներդրումը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 07:45 Asia/Tehran
  • ՀՀ ՊՆ-ը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման պարամետրերի շուտափույթ ներդրումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

scannews.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio