ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍԿՍԵԼ Է ՂՐԻՄԻ ՀԱՆԴԵՊ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127469-ԹՈՒՐՔԻԱՆ_ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ_ՍԿՍԵԼ_Է_ՂՐԻՄԻ_ՀԱՆԴԵՊ_ՏԱՐԱԾՔԱՅԻՆ_ՊԱՀԱՆՋՆԵՐ_ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել առ այն, որ Թուրքիան Կովկասում առաջխաղացումից հետո մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 13:57 Asia/Tehran
  • ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍԿՍԵԼ Է ՂՐԻՄԻ ՀԱՆԴԵՊ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Թուրքական մամուլում հրապարակումներ են հայտնվել առ այն, որ Թուրքիան Կովկասում առաջխաղացումից հետո մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։

Ըստ Անկարայում տիրող մտայնության, Ղրիմյան թերակղզին պատկանել է Օսմանյան կայսրությանը եւ հիմա Էրդողանը ցանկանում է հետ վերադարձնել այն։ Հենց սրանով է պայմանավորված այն, որ Էրդողանը հրաժարվում է ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ «Haberler»-ն այս առնչությամբ գրում է․ «Էրդողանը Ղրիմը ռուսական չի համարում։ Այն նաեւ չի համարում ուկրաինական։ Էրդողանի համաձայն 1783 թվականին Ղրիմը անարդարացի կերպով է վերցվել Օսմանյան կայսրությունից եւ այն պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային։ Թուրքիան հիմա ունի ուժեղ դիրքեր հետխորհրդային շատ տարածքներում։ 2020 թվականի աշունը ցույց տվեց, թե որքան է հզորացել Էրդողանի ազդեցությունը։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հետ է վերադարձնում Ղարաբաղը, ինչը Մոսկվայի համար շոկային է»։ Նման արմատական հայտարարությունները կարող են էապես բարդացնել ռուս-թուրքական հարաբերությունները։ Ռուսաստանում արդեն նկատել են այն, որ Ղրիմի մասով Էրդողանը կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանին եւ կարծում են, որ եթե Էրդողանը միանա հակաղրիմյան բնույթ ունեցող եւ Կիեւի կողմից նախաձեռնված «Ղրիմյան պլատֆորմին», ապա դա կնշանակի թշնամական քայլ Ռուսաստանի հանդեպ։

https://hraparak.am/post/50ee39e839033e3b4c5253515e5bb2c7

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio