Հայաստանը հերքել է Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին մեղադրանքը
ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին լուրերը կատարյալ սուտ են:
Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:
Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել էր, որ հայկական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և հրթիռակոծել Բարդա քաղաքը ՝ սպանելով երեք խաղաղ բնակչի և վիրավորելով եևս 10-ին:
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մեկնարկից հետո, կողմերի միջև ձեռք է բերվել բերել հրադադարի հաստատման շուրջ երեք համաձայնություն, որոնք սակայն չեն պահպանվել:
Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: