Հայաստանը հերքել է Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին մեղադրանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127493-Հայաստանը_հերքել_է_Ադրբեջանի_Բարդա_քաղաքի_վրա_հրթիռային_հարձակման_մասին_մեղադրանքը
ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին լուրերը կատարյալ սուտ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 07:32 Asia/Tehran

ՀՀ ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին լուրերը կատարյալ սուտ են:

Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  Թվիթերում գրել էր, որ հայկական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և հրթիռակոծել Բարդա քաղաքը ՝ սպանելով երեք խաղաղ բնակչի և վիրավորելով եևս 10-ին:

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մեկնարկից հետո, կողմերի միջև ձեռք է բերվել  բերել հրադադարի հաստատման շուրջ  երեք համաձայնություն, որոնք սակայն չեն պահպանվել: 

  Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: