Փաշինյան. «Աշխարհի համար պարզ դարձավ, թե ով է Ղարաբաղյան պատերազմի սկսողը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i127518-Փաշինյան._Աշխարհի_համար_պարզ_դարձավ_թե_ով_է_Ղարաբաղյան_պատերազմի_սկսողը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրության համար պարզվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան են սկսել պատերազմը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 13:27 Asia/Tehran
  • Փաշինյան. «Աշխարհի համար պարզ դարձավ, թե ով է Ղարաբաղյան պատերազմի սկսողը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրության համար պարզվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան են սկսել պատերազմը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Այսօր աշխարհը գիտի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի կողքին մեր դեմ պատերազմում են վարձկան ահաբեկիչներ»:

Նա ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման  հնարավորություն և դա օրինականացնում է միջազգային մակարդակում մեր պայքարը հանուն մեր իրավունքների»:

Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանի ու աշխարհի առաջին երկիրն էր, որ քայլեր ձեռնակեց Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծման ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտության վաղ փուլում, նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը, Իրանը  ձեռնամուխ եղավ ԼՂ-ի տարածաշրջանի տարաձայնությունների կարգավորմանը: Թեհրանն   հակամարտ կողմերին առաջարկեց առանց արտաքին միջամտության բանակցություն անցկացնել, սակայն միջազգային շրջանակները, խոչընդոտեցին Թեհրանի կառուցողական դերակատարությանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: