Փաշինյան. «Աշխարհի համար պարզ դարձավ, թե ով է Ղարաբաղյան պատերազմի սկսողը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրության համար պարզվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան են սկսել պատերազմը: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Այսօր աշխարհը գիտի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի կողքին մեր դեմ պատերազմում են վարձկան ահաբեկիչներ»:
Նա ասել է.«Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն և դա օրինականացնում է միջազգային մակարդակում մեր պայքարը հանուն մեր իրավունքների»:
Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանի ու աշխարհի առաջին երկիրն էր, որ քայլեր ձեռնակեց Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծման ուղղությամբ: Ղարաբաղյան հակամարտության վաղ փուլում, նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումը, Իրանը ձեռնամուխ եղավ ԼՂ-ի տարածաշրջանի տարաձայնությունների կարգավորմանը: Թեհրանն հակամարտ կողմերին առաջարկեց առանց արտաքին միջամտության բանակցություն անցկացնել, սակայն միջազգային շրջանակները, խոչընդոտեցին Թեհրանի կառուցողական դերակատարությանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: