Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում
Իսրայելում Հայաստանի դեսպանն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել։
Այս մասին լրագրողներին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ, այն սկզբունքային դիրքորոշում է, որ չզինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ մեկ ամսվա ընթացքում»,- ասաց նա։
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio