Հայաստանի ՊՆ.«Թուրքիան Սիրիայում կռվող ահաբեկիչներին պատրաստել է ղարաբաղյան պատերազմի համար»
https://parstoday.ir/hy/news/armenia-i127652-Հայաստանի_ՊՆ._Թուրքիան_Սիրիայում_կռվող_ահաբեկիչներին_պատրաստել_է_ղարաբաղյան_պատերազմի_համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հայտարարել է, որ հայկական ուժերը ձերբակալել են Ղարաբաղի դեմ պատերազմող սիրիացի վարձկան ահաբեկիչների, որոնց Թուրքիան պատրաստել է այս պատերազմի համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 19:05 Asia/Tehran
  • Հայաստանի ՊՆ.«Թուրքիան Սիրիայում կռվող ահաբեկիչներին պատրաստել է ղարաբաղյան պատերազմի համար»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հայտարարել է, որ հայկական ուժերը ձերբակալել են Ղարաբաղի դեմ պատերազմող սիրիացի վարձկան ահաբեկիչների, որոնց Թուրքիան պատրաստել է այս պատերազմի համար:

Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակել է տեսանյութ, որում տեղեկացրել է  սիրիացի զինյալ ահաբեկիչ Մեհրեդ Մուհամմադ Ալշխերի ձերբակալության մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ձերբակալված անձը խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաղարաբաղյան  ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո, զինակիցները նրան լքել են:

Նա նաև խոստովանել է, որ նախքան ռազմաճակատ բերվելն իրենց խումբը մասնակցել է ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները: