Հայաստանի ՊՆ.«Թուրքիան Սիրիայում կռվող ահաբեկիչներին պատրաստել է ղարաբաղյան պատերազմի համար»
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հայտարարել է, որ հայկական ուժերը ձերբակալել են Ղարաբաղի դեմ պատերազմող սիրիացի վարձկան ահաբեկիչների, որոնց Թուրքիան պատրաստել է այս պատերազմի համար:
Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակել է տեսանյութ, որում տեղեկացրել է սիրիացի զինյալ ահաբեկիչ Մեհրեդ Մուհամմադ Ալշխերի ձերբակալության մասին:
Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն ձերբակալված անձը խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաղարաբաղյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո, զինակիցները նրան լքել են:
Նա նաև խոստովանել է, որ նախքան ռազմաճակատ բերվելն իրենց խումբը մասնակցել է ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները: