ՀՀ ԱԳ նախարար. Թուրքիայի գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե խրախուսվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i127696-ՀՀ_ԱԳ_նախարար._Թուրքիայի_գործելաոճը_պետք_է_հակադարձվի_այլ_ոչ_թե_խրախուսվի
Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 14:02 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարար. Թուրքիայի գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե խրախուսվի

Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sputnik International»-ին տված հարցազրույցում:

«Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,-նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio