ԱԳՆ-ն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127764-ԱԳՆ_ն_դատապարտում_է_Լիոնում_ՀՀ_գլխավոր_հյուպատոսության_շենքի_նկատմամբ_վանդալիզմի_ակտը
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 06:27 Asia/Tehran
  • ԱԳՆ-ն դատապարտում է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի ակտը

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը.

«Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։  

ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:

Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio