Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ
https://parstoday.ir/hy/news/armenia-i127775-Մեղրիի_անցակետի_արդիականացման_աշխատանքներին_կհատկացվի_շուրջ_3_մլրդ_դրամ
2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 08:35 Asia/Tehran
  • Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ

2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով գալիք տարվա համար նախանշված ծրագրերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները:

«Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», - ասաց Հովհաննիսյանը:

scannews.am