Հայաստանի օդային տարածքում խոցվել է Ադրբեջանի չորրորդ ԱԹՍ-ն
Նոյեմբեր 05, 2020 06:48 Asia/Tehran
ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի չորրորդ ԱԹՍ-ն, որն ընկել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները:
Մինչ այս հակառակորդի երեք ԱԹՍ-ներ խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում և Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ