Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացված է օդային տագնապի ազդանշանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127961-Ստեփանակերտում_պայթյունների_ձայներ_են_լսվել_միացված_է_օդային_տագնապի_ազդանշանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 08:38 Asia/Tehran
  • Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացված է օդային տագնապի ազդանշանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:

12.25- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է: 

Խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է պատերազմական հանցագործությունները: Նոյեմբերի 6-ին առավոտից Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր: Քաղաքացիական երեք անձ էր զոհվել՝ երիտասարդ եղբայրներ և նրանց տատիկը, սեփական հարկի տակ: Փրկարարներին հաջողվել է հանել նրանց դիերը: Երեկ օրվա ընթացքում՝ կեսօրից հետո, դարձյալ կասետային հրթիռներ են արձակել Ստեփանակերտի ուղղությամբ և ավերել, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա, ինչպես նաև բնակելի թաղամասերի հարակից տարածքներում, շենքերին հարող տարածքներում և վնասել են տանիքները, պատշգամբները, ջարդել են լուսամուտները: Կեսօրից հետո քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել:

https://armenpress.am/arm/news/1034235.html