Հայաստանը կողմ է, որպեսզի Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեն
Նոյեմբեր 08, 2020 08:02 Asia/Tehran
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտության գոտում հրադադարի հաստատման համար կարևոր ռուս խաղաղապահների տեղակայումը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար առավել օպտիմալական տարբերակը հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն հայտնեն, Մոսկվան կարող է խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության տարածքում:
Պիտակ