Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128048-Շուշի_Քարին_տակ_հատվածում_ինտենսիվ_մարտեր_են_ընթացել
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, ուրում մասնավորապես ասված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 06:25 Asia/Tehran
  • Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, ուրում մասնավորապես ասված է.

«Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել ադրբեջանական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է ադրբեջանական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև ադրբեջանական կողմին պատկլանող 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով հակառակորդի  հարձակման փորձերը վերսկսվել են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»: