Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1042 նոր դեպք
https://parstoday.ir/hy/news/armenia-i128062-Հայաստանում_հաստատվել_է_covid_19_ի_1042_նոր_դեպք
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 08:43 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1042 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«Այսօր ունենք նոր 1042 դեպք, կատարված 2358 թեստից: Ընդհանուր ունենք 107 հազար 466 դեպք, ինչն իհարկե շատ մեծ է: Ունենք մահվան 21 նոր դեպք, ընդհանուր թիվը` 1580»,- նշեց Թորոսյանը:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio