Հայկական կողմն ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ է խոցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i128063-Հայկական_կողմն_ադրբեջանական_ևս_մեկ_ԱԹՍ_է_խոցել
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2020 08:59 Asia/Tehran
  • Հայկական կողմն ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ է խոցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը ևս մեկ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության կողմից մինչ օրս հրապարակված տվյալների համաձայն` սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում ադրբեջանական կողմը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ և ունեցել է մարդուժի 7 630 կորուստ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio