Մի խումբ անձինք ծեծի են ենթարկել ԱԺ-ի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i128090-Մի_խումբ_անձինք_ծեծի_են_ենթարկել_ԱԺ_ի_խորհրդարանի_նախագահ_Արարատ_Միրզոյանին
Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 03:37 Asia/Tehran
  •  Մի  խումբ անձինք ծեծի են ենթարկել  ԱԺ-ի  խորհրդարանի  նախագահ Արարատ Միրզոյանին

Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։ 

Նրան տեղափոխել են հիվանդանոց` չնայած շտապօգնության մեքենան մեծ դժվարությամբ փորձում էր ճեղքել մարդկանց բազմությունն ու հասնել Միրզոյանին, սակայն չէր ստացվում։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում․ նա այս պահին վիրահատվում է։

ՀՀ կառավարության շենքի և խորհրդարանի առջև մարդիկ են հավաքվել` վարչապետ  Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագաները ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio