Լեռնային Ղարաբաղ ուղարկված ռուս խաղաղապահները ժամանել են Գորիս
https://parstoday.ir/hy/news/armenia-i128194-Լեռնային_Ղարաբաղ_ուղարկված_ռուս_խաղաղապահները_ժամանել_են_Գորիս
Ռուսաստանի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկվել, ավելի քան 300 կիլոմետր տարածք են անցել՝ հասնելով հայկական Գորիս քաղաք։  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 07:48 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղ ուղարկված ռուս խաղաղապահները ժամանել են Գորիս

Ռուսաստանի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկվել, ավելի քան 300 կիլոմետր տարածք են անցել՝ հասնելով հայկական Գորիս քաղաք։  Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

 

«15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ենթամիավորումների շարասյունը, որը ժամանել էր ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, անցել է 300 կմ և հասել Գորիս քաղաքի կենտրոնացման տարածք», - նշել է ռազմական գերատեսչությունը:

Ստորաբաժանման կազմում  ընդգրկված են պայմանագրային զինծառայողներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել խաղաղապահ առաքելություններ իրականացնելու համար: Մասնավորապես, նրանք ուսումնասիրել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը զինված բախումներում:

 «Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, ներառյալ զրահափոխադրիչներ BTR-82A, «Վագր» և «Թայֆուն» զրահամեքենաներով», - հավելել է Պաշտպանության նախարարությունը:

24news.am