ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i128218-ՀՀ_նախագահ_Արմեն_Սարգսյանը_հանդիպել_է_Իմ_քայլը_խմբակցության_ներկայացուցիչների_հետ
Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 13:37 Asia/Tehran
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:

orakarg.com/