Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանանում է
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից հեռանալու և գիտական ոլորտում աշխատանքը շարունակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից»,- գրել է Հովհաննիսյանը:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio