Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանանում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i128231-Արծրուն_Հովհաննիսյանը_ՊՆ_ներկայացուցչի_աշխատանքից_հեռանանում_է
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից հեռանալու և գիտական ոլորտում աշխատանքը շարունակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 16:10 Asia/Tehran
  • Արծրուն Հովհաննիսյանը   ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանանում է

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից հեռանալու և գիտական ոլորտում աշխատանքը շարունակելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից»,- գրել է Հովհաննիսյանը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio