Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i128265-Հայտնի_են_ՀՀ_տարածքում_ռուսական_նոր_սահմանապահ_ուղեկալների_վայրերը
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2020 15:52 Asia/Tehran
  • Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իզվեստիան», ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է.

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին ՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio