ՀՀ վարչապետ. Մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i128278-ՀՀ_վարչապետ._Մենք_ուզում_ենք_որ_Հայաստան_Իրան_երկաթուղին_աշխատի_Նախիջևանով
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի արդյունքներից մեկը լինելու է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 14, 2020 06:49 Asia/Tehran

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի արդյունքներից մեկը լինելու է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Ուրբաթ օրը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում,   Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Մենք խոսում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով փաստաթղթի ստորագրման մասին, որի պատճառով ընդդիմությունն իրեն մեղադրումէ դավաճանության մեջ, Փաշինյանն ասել է. «Այս փաստաթուղթը ոչ միայն կամ առնվազն ոչ միայն հանձնելու, որքան պահպանելու մասին է»:

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ ավարտված չէ, և որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է վերադառնան իրենց տները: